Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1953 թ. հունվարի 30-ին, հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը
Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական կազմակերպությունների, գործարար մարդկանց, բարեգործ ֆոնդերի, կրոնական համայնքների և այլ մասնավոր անձանց ուշադրության սևեռումն է այդ խնդրին:
Բորոտությունը կամ բոր հիվանդությունը (Հանսենի հիվանդություն, հանսենոզ, հանսենիազ) քրոնիկ գրանուլեմատոզ է, ինֆեկցիոն հիվանդություն, որն առաջացնում է մաշկի, ծայրամասային նյարդային համակարգի և օրգանիզմի այլ համակարգերի ախտահարում:
Բորը մարդկությանը հայտնի հնագույն հիվանդություններից է: Նրա մասին հիշատակումները (կլինիկական դրսևորումներ, ախտորոշում, համայնքներից վտարում, խիստ մեկուսացում, զրկում ժառանգության իրավունքներից, ամուսնությունների լուծարում և այլն), բժշկական և իրավական կարգադրությունները, հանդիպում են մարդկության գրավոր հուշամատյաններում դեռևս մ. թ. ա XV-X դարերից (հնդկական Վեդաներ, Մանույի օրենքներ, հին չինական բժշկական տրակտատներ, հին եգիպտական պապիրուսներ, Աստվածաշնչյան Նոր Կտակարան):
Քանի որ հնում բորը անբուժելի հիվանդություն էր և անխուսափելիորեն իր զոհին դատապարտում էր տանջալից ապրումների ու ծանր հաշմանդամության, հենց այդ վաղեմի ժամանակներից էլ հիմք դրվեցին մինչ օրս գոյություն ունեցող նախապաշարմունքները, բորային ֆոբիայի և այդ հիվանդների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատմական արմատները:
Ֆրանսիացի պոետ, գրող, լրագրող «XX դարի Սունբ Ֆրանցիսկը» (այսպես էին կոչում Ռաուլ Ֆոլլերոյին դեռևս կենդանության օրոք) իր կյանքը նվիրել է բորոտության դեմ պայքարին և հիվանդների դեմ խտրականությանը: 1948 թ. Ռաուլ Ֆոլլերոն հիմնեց Բարեսրտության Օրդենը, իսկ 1966 թ.` Եվրոպական հակաբորային ասոցացիաների ֆեդերացիան:
Հենց նրա ջանքերը նպաստեցին նրան, որ 1953 թ. հունվարի 30-ը դարձավ բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Այլ կերպ` այդ տարեթիվը անվանում են «Բորով հիվանդների իրավունքների օր»:
Կարդացեք նաև
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...
1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր...
1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...
2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ...
Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYM30W4N' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403